Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ամեն տարի ապօրինի թմրամիջոցները շուրջ 190 հազար մարդու կյանք են խլում. ՄԱԿ

Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն ընդունում է այն խիստ ազդեցությունը, որ ապօրինի թմրամիջոցներն ունեն առողջության, զարգացման, խաղաղության և անվտանգության վրա։ Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում ապօրինի թմրամիջոցների պատճառով։ Բայց մարդկային կյանքին ու համայնքներին հասցվող վնասն այդքանով չի սահմանափակվում։ Թմրամիջոցների օգտագործումն առողջությունը վնասում է հյուծող ՄԻԱՎ-ի, հեպատիտի և տուբերկուլոզի միջոցով, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը սնում է փողերի լվացման ու մահացու ահաբեկչության երևույթները։ Թմրամիջոցների մատակարարման շղթայից անբաժան է կոռուպցիան՝ որպես կազմակերպված հանցավորության համար կանաչ լույս վառող խոշոր գործոն։

Համատեղ արձագանքելով այս մարտահրավերին՝ անցյալ տարի երկրները միաձայն համաձայնության եկան ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի հատուկ նստաշրջանի փաստաթղթի շուրջ, որը պարունակում 100-ից ավելի առաջարկություն աշխարհում թմրամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ։ Այս առաջարկությունները՝ ամրապնդված միջազգային կոնսենսուսով, ընդգծում են մատչելի, գիտության վրա հենված բուժման և խնամքի անհրաժեշտությունը, հատկապես բանտերում, ինչպես նաև ՄԻԱՎ-ի ու այլ վարակների տարածման նվազեցման միջոցառումների կարիքը։

Վերջերս թողարկված՝ 2017 թ. Թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցը քննության է առնում մեկ այլ անհանգստացնող երևույթ նույնպես. կապը թմրամիջոցների, հանցավորության և ահաբեկչության միջև և փոխհարաբերությունների փոփոխվող բնույթը։ Ընդամենը մեկ օրինակ՝ ահաբեկիչներն ու ոչ պետական զինված խմբավորումները շահույթ են ստանում թմրամիջոցների առևտրից։ Որոշ գնահատականների համաձայն՝ Աֆղանստանում օպիումի մշակման ընդհուպ մինչև 85 տոկոսը տեղի է ունենում Թալիբանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նոր սպառնալիքների ի հայտ գալուն զուգընթաց, ներառյալ մետամֆիտամինի ու հոգեմետ նոր նյութերի տարածումը, շարունակում են գոյատևելնաև հները։ Բիզնես մոդելները նույնպես զարգանում են, մինչ կիբերհանցավորությունը և «մութ ցանցերը» (darknet) ավելի ու ավելի մեծ դեր են կատարում։

Թմրամիջոցները և հանցավորությունը, որոնք ժամանակին ընկալվում էին որպես զարգացման բեմահարթակի լուսանցքային դերակատար, այսօր համարվում ենԿայուն զարգացման օրակարգի իրականացման մտահոգիչ խոչընդոտ, մասնավորապես Նպատակ 3-ի (առողջության վերաբերյալ) և Նպատակ 16-ի (խաղաղ հասարակությունների վերաբերյալ) առումով։ Մեր արձագանքն է՝ սերտորեն աշխատել գործընկերներ հետ, որպեսզի ոչ միայնկանխենք թմրամիջոցներիու հանցավորության միջոցով շահույթ ստանալը, այլև ապահովենք, որ դրանք չսնեն անկայունությունը, որը խոչընդոտում է զարգացմանը, խաղաղությանը և մարդու իրավունքների իրացմանը։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակն այսօր շարունակում է հավատարիմ մնալ ապօրինի թմրամիջոցների բարդ խնդրի խաղաղ ու արդյունավետ հաղթահարման հանձնառությանը՝ հիմնվելով թմրամիջոցների վերահսկման միջազգային մեխանիզմների և մարդկության առողջությունն ու բարեկեցությունը պաշտպանելու դրանց առանցքային սկզբունքների վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում