Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Վահան Շիրխանյանին հետաքրքրում էր դատավորի առնչությունը Դաշնակցության հետ. Pastinfo.am

Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ այսօրվա դատական նիստում վերջապես սկսվեց դատավարությունը, սակայն դատաքննությունը դեռևս չսկսվեց:

Այսպես, մինչև աշխատանքային օրվա ավարտը տևած նիստում դատարանը հասցրեց քննարկել ու լուծում տալ դատարանին հայտնված մեկ ինքնաբացարկի և գործով երկու փաստաբանի վարույթից հեռացնելու միջնորդություններին: Երկու միջնորդություններն էլ ներկայացվեցին ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի կողմից:

Հայկ Ալումյանը դատարանին՝ գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյան, ներկայացված, դեռևս հինգ ամիս առաջ կազմած, սակայն դատական նիստերի չկայացման պատճառով չներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ ներառել էր ինքնաբացարկի նոր հիմքեր ևս: Մասնավորապես, ըստ պաշտպանի, ուղեկցողներն այսօր իր պաշտպանյալին դատարանի դահլիճ առանց սայլակի տեղափոխելու կարգադրություն են ունեցել դատարանից: Պաշտպանը հիշատակեց անցյալ դատական նիստին դատավորի հնչեցրած բառերը՝ ես կպարզեմ, թե ինչո՛ւ է Վահան Շիրխանյանը դատարան բերվել սայլակով: Փաստաբանն ընդգծեց, որ առանց սայլակի բերվելու հետևանքով իր պաշտպանյալը մեջքի շրջանում սաստիկ ցավեր է ունեցել:

Հայկ Ալումյանը դժգոհություն հայտնեց, որ այսօր դատական նիստը երեսուն րոպեով ընդմիջվելուց հետո պաշտպաններին «հարկադրաբար հանել են դահլիճից՝ առանց որևէ տեսանելի պատճառի»: Պաշտպանը դա գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք իրենց հանդեպ՝ հավելելով, որ հարգանքը պետք է լինի երկկողմանի:

Որպես ինքնաբացարկի միջնորդության հիմք պաշտպանը նշեց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքի մասին դատարանի որոշումը: Ըստ Հայկ Ալումյանի, այդ որոշումը կոնկրետ դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում քննվող սույն գործի շահերից չէր բխում, այլ՝ սույն գործից առանձնացված գործի նախաքննության շահերից:
Մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է:

Դատարանը մերժեց ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանին ինքնաբացարկ հայտնելու-չհայտնելու հարցում կողմորոշվելու համար ճշտող հարցեր ուներ Վահան Շիրխանյանը: Մասնավորապես՝ Դաշնակցության հետ կապ ունե՞ք հարցին դատավորը պատասխանեց՝ իհարկե ոչ: Նա հայտնեց, որ մասնակցել է արցախյան ազատամարտին առաջին վաշտի կազմում:
Իր հերթին Վահան Շիրխանյանը պարզաբանեց, որ ինքը Դաշնակցության ներկայացուցիչների դեմ 31-ի աղմկահարույց գործի շրջանակում եղել է լիկվիդացիայի ենթակա անձ, այդ իսկ պատճառով է կարևոր այդ հարցը պարզելը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում