Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտների ուղղությամբ Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում: Anadolu գործակալությունը, հղում անելով Թուրքիայի Գլխավոր շտաբին, հայտնում է, որ ավիահարվածների հետևանքով PKK-ի 13 անդամ է զոհվել:
Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են տեղի ժամանակով 08:45-09:05-ին (մեր ժամանակով՝ 09:45-10:05): Ոչնչացվել է նաև PKK-ի 7 օբյեկտ: