ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, հայտնում է lime.apostrophe.ua-ը:
Նրանց առաջին հանդիպումը մի փոքր հիշեցրել է մենամարտ` նրանք փոխանակել են ոչ այնքան բարեկամական հայացքներ: Եվ դա չի անցել առանց հագուստների համեմատության:
Մելանյան հանդիպմանը հայտնվել է 4478 դոլար արժողությամբ բելգիական Maison Ullens բրենդի կոստյումով: Բրիջիտը նախապատվությունը տվել է Louis Vuitton սև զգեստին և Louis Vuitton պայուսակին` համապատասխանաբար 2815 և 2559 դոլար արժողությամբ: Լրատվամիջոցները նշել են, որ Բրիջիտն այս անգամ պարտություն է կրել: