Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Դեյվիդ Մքալիստերն ընդգծեց.«Իհարկե, դա ԵԱՀԿ խնդիրն է և ոչ Եվրամիության, սական մենք ափսոսանք ենք հայտնում, որ ի հեճուկս Գերմանիայի և Ավստրայի գործադրած ջանքերի, հնարավորություն չեղավ գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգման շուրձ համաձայնության գալ: ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է և այն ծառայում է ԵԱՀԿ սկզբունքերը կյանքի կոչելուն և ԵՄ-ը սատարում է այդ գրասենյակների աշխատանքը>:
«Տեղերում ԵԱՀԿ-ի ներկայությունը կարևոր գործիք է ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու համար: Եվրամիությունը լիովին սատարում է այդ գրասենյակների աշխատանքին: Այս առավոտյան Երևանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք մեր այս տեսակետը շատ հստակ արտահայտել ենք»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: