Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Շահեն Հարությունյանը հոգեբուժարանում է. մայրը զինկոմիսարիատի ուղեգիրը անհասկանալի է համարում

Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ով հունիսին ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվելու է բանակ, զինկոմիսարիատից ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի:

«3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։

Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբոր, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ՝ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։

Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա էլ հայկական «սովետի» տեսքով։ Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահեն Հարությունյանը։

Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է որդուն հոգեկան առողջության հետ կապված ստուգումը: Նրա խոսքով՝ Շահենը հոգեպես լիովին առողջ է և երբևէ որևէ խնդիր չի ունեցել:

«Զինկոմիսարիատն է Շահենին 3 օրով ուղարկել, որպեսզի նրա հոգեկան առողջության վիճակը ստուգեն: Դա պարտադիր ստուգում չէ, ոչ բոլորն են անցնում այդ ստուգումը, բայց Շահենին ուղեգիր են տվել, որ պետք է անցնի: Պարզապես ինձ համար հասկանալի չէ, թե որն է այդ ուղեգիր տալու հիմնավորումը, ինչից են վերցրել, որ Շահենը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի, ինչի վրա հիմնվելով են այդ ստուգումը նշանակել՝ պարզ չէ: Մեզ, Շահենին որևէ հիմնավորում չեն տրամադրել: Ուղղակի ուղեգիր են տվել»,- ասաց տիկին Ռուզաննան:

Նրա խոսքով՝ Շահենի քաղաքացիական ակտիվության ողջ ժամանակահատվածում երբևէ նման խնդիր չի առաջացել: «Եթե Շահենի դատվածությունն են պատճառ բռնում, ապա դա ինչ կապ ունի նրա հոգեկան առողջության հետ: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի»,- նկատեց Շահենի մայրը՝ հավելելով. «Միանշանակ սա կապում եմ որդուս քաղաքացիական ակտիվության, նրա դիրքորոշման հետ: Այլ պատճառ չկա: Նա հիմա սովորում է համալսարանում, ոչ մի արտառոց վարքագիծ չի դրսևորել: Պարզապես գտել է իր ակտիվությունը դրսևորելու ձև: Իսկ եթե իրենք դա հոգեկան անհավասարակշռություն են համարում, դա արդեն իրենց խնդիրն է:

Շահենի վարքագծում չկա մի բան, որը հիմք տա կարծելու, թե նա հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի»,- ասաց տիկին Ռուզաննան՝ ավելացնելով, որ իրենք խնդիր չեն տեսնում, Շահենն այդ հետազոտությունն էլ կանցնի, ու կպարզվի, որ ոչ մի խնդիր չկա, ինչպես եղավ Շանթ Հարությունյանի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում