Մայիսի 10-ի երեկոյան՝ ժամը 18-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Այս մասին տեղեկացնում են Շանթ հեռուստաընկերությունից:
Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:
Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: