Երեւանում, այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 35-ամյա Էդվարդ Մ.) Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, անհատ ձեռներեց Էլմիրա Հ.-ին պատկանող խանութը կրել է նյութական վնաս:
Վարորդը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ տաքսի ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դեպքի վայրից դիմել է փախուստի: