Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ինչպե՞ս կազդի Թրամփի հակաիրանական քաղաքականությունը Հայաստանի վրա

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների, Իրանի միջուկային ծրագրի և Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների վրա այս գործընթացների հնարավոր ազդեցությունների մասին:

– Պարոն Մելիքյան, Թրամփի վարչակազմն ունի՞ կոնկրետ ռազմավարություն Իրանի ուղղությամբ: Որչա՞փ կմեծանա ամերիկյան ճնշումը Իրանի նկատմամբ, և ի՞նչ կլինի Իրանի միջուկային գործարքի ապագան:

– Դատելով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունից՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է զգալիորեն կոշտացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ: Ոմանց կարծիքով դա կարող է լինել պատժամիջոցների խստացման տեսքով, մյուս կողմից՝ կարող է ընդհանրապես վերանայվել Իրանի միջուկային դոսյեն, որը 2015-ին որոշ չափով պսակվեց հաջողությամբ, և Իրանը սկսեց ձերբազատվել պատժամիջոցների շղթայից, քայլեր անել դեպի Եվրամիություն, հարևան երկրներ: Թիլերսոնի խոսքերով՝ իրենք շատ դժգոհ են այդ գործարքից: Շատ լավ հիշում ենք, որ երբ Օբաման ժամանակին բանակցում էր այս գործարքի շուրջ, հանրապետականները դեմ էին արտահայտվում և դեմ էին նաև լոբբիի ներկայացուցիչները, ովքեր ամեն գնով փորձում էին կասեցնել այս գործարքը: Եվ հիմա հասկանալի է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկացիներին անհրաժեշտ է Իսրայելի հստակ աջակցությունը, իսկ Իսրայելի ամենաթույլ տեղը իրանական գործարքն է, որը, ըստ Թիլերսոնի, պետք է չեղարկվի կամ վերանայվի:

– Բայց չէ՞ որ սա երկկողմ համաձայնագիր չէ: Այս գործարքին մասնակցել են նաև այլ երկրներ (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Գերմանիա), հետևաբար համաձայնագիրը չի կարող չեղարկվել միայն ամերիկյան կողմի ցանկությամբ:

– Այո, հասկանալի է, բայց մենք շատ լավ գիտենք, որ ընդհանրապես քաղաքական գործընթացներում լինում են լոկոմոտիվ երկրներ և այն երկիրը, որը լոկոմոտիվի դեր է կատարում, թելադրող է տվյալ գործարքի ընթացքի առումով: Եթե, օրինակ, վաղը Միացյալ Նահանգները կտրուկ փորձի հրաժարվել գործարքից, ապա հնարավոր չի լինի առանց Միացյալ Նահանգների այդ գործարքը գլուխ բերել: Այո, ճիշտ եք ասում, որ կան այլ կողմեր, բայց այդ կողմերը, թերևս բացի Ռուսաստանից, որևէ բան չեն կարողանալու անել: Բացառություն կարող ենք համարել գուցե նաև Չինաստանին, որը որոշ ձևով կփորձի ընդդիմանալ: Բայց հարցը ոչ թե տեխնիկական կողմն է, թե ինչպես կարձագանքեն այլ երկրները, այլ հարցն այն է, որ հստակ փոխվել է հռետորաբանությունը, և սրանք ազդակ պիտի լինեն և Ռուսաստանի, և Հայաստանի համար: Այստեղ առավել մտահոգիչը թերևս Հայաստանի վիճակն է, քանի որ հիշում ենք՝ Հայաստանում բավական մեծ ոգևորությամբ ընդունվեց այն լուրը, թե Իրանի հետ կապված պատժամիջոցների մեղմացում է լինելու: Արդեն գիտենք, որ որոշ ծրագրեր են նախագծում, ճիշտ է՝ թղթի վրա: Մասնավորապես՝ կապող օղակ Եվրասիական միության ու Իրանի, Եվրամիության ու Իրանի միջև, եռակողմ տարբեր ձևաչափեր, բայց փաստն այն է, որ Թրամփի վարչակազմը շատ դժգոհ է Իրանի հետ գործարքի ընթացքից: Նրանց նկատառումն այն է, որ իրենք պիտի ունենան որոշակի թիրախ այս տարածաշրջանում: Այդ թիրախը Սաուդյան Արաբիան չէ, այլ Իրանը: Վերջինս չի էլ թաքցնում, որ շատ հարցերում աջակցում է տարբեր խմբավորումների՝ մասնավորապես Սիրիայում: Այլ հարց է, որ ոմանք իրավացիորեն ասում են՝ իսկ Սաուդյան Արաբիա՞ն, իսկ Քուվե՞յթը, որոնք հանդիսանում են ԱՄՆ-ի գործընկերները: Սա իրոք բարդ հարց է և ամերիկացիները խուսափում են այս հարցին պատասխանելուց, որովհետև ունեն իրենց շահերն ու հաշվարկները:

Բայց նորից՝ ինձ ավելի շատ մտահոգում է Հայաստանի հեռանկարը այս թնջուկի մեջ, որն ինչպես տեսնում ենք՝ այնքան էլ լուսավոր չէ, եթե Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակի այս գիծը խստացնել: Իրենց փաստարկն այն է, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակման ծրագրերը, դրա համար էլ Իրանը համեմատեցին Հյուսիսային Կորեայի հետ: Հյուսիսային Կորեայի վերջին շրջանի պահվածքը մտահոգիչ էր բոլորի համար, Միացյալ Նահանգներն էլ հակադարձում է՝ ասելով, որ եթե չենք ուզում ունենալ Հյուսիսային Կորեայի նման անկանխատեսելի երկիր, ապա պետք է կասեցնենք Իրանի բոլոր տեսակի առաջխաղացումները: Ճիշտ է, նրանք տարբեր կրճատումներ են արել, բացել իրենց օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների համար, բայց ԱՄՆ-ը ունի իր մտավախությունները: Տեսանք, որ Իրանը շատ կոշտ ձևով արձագանքեց Թիլերսոնի հայտարարությանը՝ պնդելով, որ իրենք կատարում են բոլոր տեսակի պարտավորությունները, մինչդեռ Միացյալ Նահանգներն է, որ չի կատարում իր պարտավորությունները: Սա հռետորաբանություն չէ, սա արդեն կարող է վերածվել հայեցակարգային հարցի:

– Փորձենք հասկանալ Թրամփի գլոբալ քաղաքականությունը: Կարծես թե իր նախագահության սկզբնական շրջանում նա փորձում է ինչ-որ տեղ ուժ ցուցադրել, նշել ԱՄՆ-ի տեղը և դերը այս կամ այն հարցում: Եթե ընդունենք, որ Թրամփը սկզբնական շրջանում փորձում է ավելի խիստ մոտեցումներով առաջնորդվել, հնարավո՞ր է, որ հետագայում փոխվեն շեշտադրումները, հետևաբար փոխվի նաև Իրանի հանդեպ վերաբերմունքը:

– Կարծում եմ, որ ոչ: Ընդհակառակը, այն փուլը, երբ նա առանձնապես չէր զբաղվում արտաքին քաղաքականությամբ, անցնում է, և կարող ենք համարել, որ Թրամփի քաղաքականության, այսպես ասած, ներածական մասը ավարտվեց, երբ ամերիկյան ուժերը հարվածեցին Սիրիային, հարվածեցին «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռներով: Հասկանալի է, որ նախագահության 100 օրվա խնդիր կա, երբ նախագահը 100 օր նախագահելուց հետո պետք է կոնկրետացնի իր քայլերը՝ որն է իր դիրքորոշումը, օրինակ, Սիրիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հարցերում: Հիմա արդեն եկել է այդ փուլին անցնելու ժամանակը, և որքան տեսնում ենք՝ նրանք փորձում են մտնել այդ փուլը շատ կոշտ, «բազեական» ձևով, որևէ նշույլ չեն ուզում թողնել մարդկանց ընկալումներում, որ Թրամփը կարող է ավելի թույլ լինել, քան Օբաման: Թրամփն ուզում է իրեն ցույց տալ՝ որպես ուժեղ առաջնորդ, որը պատրաստ է առանց աչք թարթելու չեղյալ դարձնել անգամ կայացած գործարքները: Նա իրեն դիրքավորում է՝ որպես սկզբունքային առաջնորդ: Ի վերջո, նա ուզում է ցույց տալ, որ Միացյալ Նահանգները եղել է հզոր պետություն և ավելի հզոր պիտի լինի: Սա Ռուսաստանում էլ սկսեցին հասկանալ, և չի բացառվում, որ հիմա Ռուսաստանը սկսի Իրանի հետ ավելի խորացնել իր հարաբերությունները՝ այս առումով Հայաստանը հրելով դեպի Իրան:

Հիմա Թրամփի վարչակազմը ներածական մասից անցնում է գործողությունների և այդ գործողությունները սկսում է անմիջապես հարվածներով: Միացյալ Նահանգները առաջին անգամ նման ծավալի հարվածներ հասցրեց Սիրիային, մյուս կողմից օգտագործեց իր զինանոցի ամենահզոր ոչ միջուկային զենքը, որը կոչում են «բոլոր ռումբերի մայր», ինչը ռուսների մոտ շատ մեծ դժգոհություն առաջացրեց: Սա շատ անցանկալի զարգացում է Հայաստանի համար: Ինչպես հիշում ենք, այն ժամանակ, երբ լարվածություն կար ԱՄՆ-ի ու Իրանի միջև, Հայաստանը շատ էր տուժում դրանից, որովհետև Միացյալ Նահանգները ամեն կերպ սահմանափակում էր Իրանի հետ հարաբերությունները: Իհարկե, մենք շատ քիչ ենք դրա մասին խոսում, ավելի շատ շեշտը դրվում է Ռուսաստանի վրա, բայց Միացյալ Նահանգներն էլ սահմանափակումներ դրել է Հայաստանի մասով՝ առևտուր, բանկային գործարքներ և այլն, և այլն: Թեև, եթե խոսում ենք Հայաստանի մասին, ապա Հայաստանը, ըստ էության, չօգտագործեց այն պատուհանը, որը բացվել էր մեկ տարի առաջ Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելուց հետո, մինչդեռ Ադրբեջանն արդեն 8 անգամ բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել: Հայաստանը ընդամենը 1-2 անգամ է հանդիպումներ անցկացրել, բայց միևնույն է, քարոզչամեքենան այստեղ պնդում է, թե Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի Իրանի հետ, իսկ մենք անցել ենք Իրանի հետ համագործակցության բոլոր սահմանները լավ իմաստով: Իրականում նման բան չկա, դրանք վիրտուալ պայմանավորվածություններ են՝ առանց ֆինանսական կողմի, ներդրումների:

– Որքանո՞վ այսօր կարող ենք կանխատեսել ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետագա ընթացքը:

– Դա կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Իրանի հետ: Չի բացառվում, որ Եվրամիությունը որոշակիորեն ընդդիմանա Միացյալ Նահանգներին այս հարցում, որովհետև Եվրամիությունն ամեն դեպքում շահագրգիռ կողմ է, որպեսզի իրանական նավթը և գազը մտնեն շուկա և թուլացվի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Բայց մյուս կողմից հասկանում ենք, որ Իրանը տրանսպորտի խնդիր ունի. այդ գազն ու նավթը դեռ պետք է տեղ հասցնել, ինչը նա չի կարողանում որևէ կերպ անել: Ճանապարհներ է փնտրում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի տարածքով: Երեքն էլ խնդրահարույց երկրներ են: Ուստի, գուցե ԵՄ-ն փորձի մեղմել ԱՄՆ-ի դիրքորոշումը, որպեսզի արդյունքում գան ինչ-որ հավասարակշիռ վիճակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում