Հարավաֆրիկյան Հանրապետության արգելոցներից մեկում ընձառյուծը հարձակվել է չինացի զբոսաշրջիկի վրա: Ականատեսները գիշատչի հարձակումը տեսանկարել են՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին անսպասելի հարձակվում աղջկա վրա, գցում նրան գետնին և փորձում բռնել վզից: Օգնության է հասնում արգելոցի աշխատակիցը և հեռացնում կենդանուն: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ աղջիկը, բարեբախտաբար, քերծվածքներ է ստացել ընդամենը: