Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Աբխազական երկաթուղու վերաբացման քաղաքական էֆեկտը շատ վտանգավոր է

Աբխազական ճանապարհի վերաբացումը տնտեսական որևէ օգուտ չի տա, փոխարենը այն կարող է ունենալ քաղաքական լուրջ էֆեկտ, այն է՝ ողջ Հարավային Կովկասը կհայտնվի Ռուսաստանի գերիշխանության և ազդեցության տակ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Աբխազիայում արված հայտարարությունը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ վերականգնվի բեռների փոխադրումը Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան:

Վասաձեն նշեց, թե ինքը զարմացած է, որ Լավրովի հայտարարությունը այդքան մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, որովհետև իր կարծիքով՝ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի վերջին հայտարարությունը շատ ավելի կարևոր է: Իրանցի նախարարը Թբիլիսի կատարած այցի ընթացքում խոսել էր Պարսից ծոցի և Սև ծովի միջև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տնտեսական միջանցք ստեղծելու գաղափարի մասին:

«Սա շատ ավելի կարևոր է, քան Լավրովի ասած ճանապարհը, որովհետև պարզ է, որ տնտեսական օգուտն այդ ճանապարհից զրոյական է, իսկ քաղաքական էֆեկտը շատ վտանգավոր է: Ստացվում է, որ Հարավային Կովկասը փաստացի հայտնվում է Ռուսաստանի լիակատար քաղաքական ազդեցության ներքո, ինչը չի համապատասխանում ո՛չ Վրաստանի և ո՛չ էլ, կարծում եմ, Հայաստանի շահերին»:

Գելա Վասաձեն իրատեսական չի համարում Աբխազիայի տարածքով ճանապարհի վերաբացումը, քանի որ իր համոզմամբ՝ Վրաստանը չի համաձայնվի դրան. «Լավրովը շատ լավ հասկանում է, որ Վրաստանը չի գնա դրան: Դա հասկանում են նաև խելամիտ մարդիկ Հայաստանում»:

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Լավրովի հայտարարությունը բացատրում է Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու Ռուսաստանի ձգտումով կամ ցանկությամբ: Ռուսաստանը ցանկանում է կարգավորել, լավացնել վրացական կողմի հետ բավական բարդ հարաբերությունները, բայց չի ուզում ակտիվ քայլեր ձեռնարկել, ուստի օգտագործում է նմանատիպ հարցերը, ինչպիսին է տարածաշրջանում ճանապարհների վերականգնման հարցը, որն անշուշտ քաղաքական շատ կարևոր երանգներ ունի՝ հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի հայտնի խնդիրները Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ:

Ընդ որում, Ռուսաստանի արտգործնախարարը, որն առաջին անգամ չի խոսում Աբխազիայի ճանապարհները բացելու անհրաժեշտության մասին, հստակ նշել է, թե իրավական ինչ հիմքի վրա կարող է դա տեղի ունենալ: Խոսքը 2011-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ համաձայնագրի մասին է: Ռուսաստանը և Վրաստանը դեռ 2011-ին այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածության էին հասել այն մասին, որ շվեյցարական մի ընկերություն պետք է մշտադիտարկում անցկացնի ռուս-վրացական սահմանին, պետք է աշխատանքներ իրականացվեն Ռուսաստանի և Վրաստանի միջև բեռնափոխադրումները վերականգնելու համար:

Հրանտ Միքայելյանի խոսքերով՝ Ռուսաստանն արդեն թույլատրել է շվեյցարական ընկերության ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն ռուս-վրացական ճանաչված սահմանին՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում:

«Այս համատեքստում տրամաբանական է Ռուսաստանի կողմից այդ ճանապարհի վերաբացման մասին խոսակցությունը»,- «Առաջին լրատվական»-ին ասաց փորձագետը:

Խնդիրը, սակայն, այն է, որ տրանսպորտային ուղիների բացմանը դեմ է Վրաստանը: Ուշագրավ հանգամանքը վերջին զարգացումների մեջ այն է, որ Աբխազիան է այժմ հայտարարում, թե կողմ է ճանապարհի բացմանը: Նախկինում Աբխազիան դեմ էր հանդես գալիս դրան:

«Վրաստանի դիրքորոշումը պարզ է ու բացահայտ՝ Վրաստանը չի ուզում, որ այդ ճանապարհը բացվի: Այստեղ ավելի դժվար կլինի Վրաստանից համաձայնություն ստանալ: Այստեղ կա նաև Հայաստանի գործոնը, որովհետև և Ռուսաստանում, և Վրաստանում տեղյակ են, որ դա ձեռնտու է Հայաստանին, Հայաստանն ուզում է, որ այդ ճանապարհը վերաբացվի, պարզապես խնդիրն այն է, որ Վրաստանն ունի իր կարծիքը՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի հետ, և նրանք չեն ուզում, որ այդ ճանապարհները վերաբացվեն: Վրաստանի ընդդիմադիր ուժերի և նաև ինչ-որ չափով իշխանական ուժերի շրջանում կա մոտեցում, որ եթե այդ ճանապարհը բացվի, ապա կստացվի, որ Վրաստանը ինչ-որ չափով ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսիան: Այդ պատճառով նրանք ուզում են, որ բլոկադան պահպանվի: Հարցը սկզբունքային և քաղաքական է: Վրացիներն ասում են, որ իրենք չեն ուզում այդ քայլին դիմել և քաղաքական գինը վճարեն դրա համար: Իրենց ընկալմամբ, եթե ճանապարհը բացվի, դրանով ավելի լեգիտիմ կդառնա Աբխազիայի անկախությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում