Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:
«Նման միջանցքի ստեղծմանը պետք է անպայման մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը»,-ասել է իրանցի նախարարը Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Նա հանդիպելու է նաև Վրաստանի նախագահի և վարչապետի հետ: