Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ երկրում երեք ամսով սահմանվում է արտակարգ դրության ռեժիմ։ Այս մասին նա հայտնել է Պաշտպանության ազգային խորհրդի նիստից հետո հեռուստաուղերձում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նաև հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի բարձրագույն խորհրդի ստեղծման մասին։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Երեկ եգիպտական Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների երկու եկեղեցիներում իրականացված պայթյունները 43 մարդու կյանք են խլել։ Զոհերից 30-ը գրանցվել են Տանտայում։ Մյուս ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա 4 ոստիկան, ովքեր կյանքի գնով կանգնեցրել են ահաբեկչին և չեն թողել մուտք գործի եկեղեցի, ինչը թույլ է տվել խուսափել զոհերի մեծ թվից։