2017 թվականին բջջային սարքերի ու համակարգիչների գնման վրա ծախսված գումարի չափը կհասնի 600 մլրդ դոլարի՝ հայտնում են Gartner գործակալության վերլուծաբանները։
Նրանց կանխատեսումներով՝ եթե 2016 թվականին համակարգիչների, պլանշետների, նոթբուքերի և հեռախոսների վաճառքը գլոբալ մասշտաբով չափվել է 587.2 մլրդ դոլար, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կաճի 2 տոկոսով և կկազմի 599.1 մլրդ դոլար։ Այդ գումարի մոտ 67 տոկոսը (մոտ 400 մլրդ դոլար) բաժին կընկնի բջջային հեռախոսներին։