ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հարևանները դժգոհ են նրանից, հաղորդում է Associated Press-ը: Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները երեխաների հետ բնակութուն են հաստատել Վաշինգտոնի էլիտար թաղամասերից մեկում:
Գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի առաջին դստեր ընտանիքը զբաղեցրել է ծանրաբեռնված փողոցի կայանատեղիի մեծ մասը: Բացի այդ հարևանների դժգոհությունն առաջացնում է նաև անվտանգության աշխատակիցների ներկայությունը փողոցում:
Այս թաղամասի բնակիչները սովոր են VIP-հարևաններին. օրինակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը ապրել են այնտեղ Սպիտակ տանից հեռանալուց հետո: Սակայն մինչև հիմա ոչ մի ընտանիք չի առաջացրել նման դժգոհություն, ինչպես պետության ներկայիս ղեկավարի ընտանիքը:
ԱՄՆ Գաղտնի ծառայության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գերատեսչության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Թրամփի ընտանիքի հարևանների հետ և քննարկել են ստեղծված իրավիճակը: