«Արտաշատում մեր թեկնածուն Աբրահամյան Արգամն է, նա լիարժեք մտածում է իր անունի, գործի, քաղաքացու համար, նրա արդարությունը, մոտեցումը սաղ դուք բոլորդ զգացել եք կարճ ժամանակահատվածում, խոսքի տեր մարդ ա, ուզում ա անի, օգնական լինի, արդարացի լինի: Էլի որոշողը դուք եք, բայց կարեւորը՝ գնահատեք մարդու մոտեցումը, վերաբերմունքը ձեր հանդեպ»,- իր փեսային գովալով՝ այսօր՝ մարտի 24-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և հորդորեց ձայն տալ նրան:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով: