Monday, 13 05 2024
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Խոստովանեցի՞ք, որդյակ իմ

Օրերս «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ամփոփելով նախընտրական քարոզչության առաջին շաբաթը, Հայ Յեղափոխական Դաշնակցության ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բավականին հետաքրքիր, կարելի է ասել՝ նույնիսկ «սենսացիոն» հայտարարություն արեց: Իսկ մինչ այդ, նա իր ապշեցուցիչ զարմանքը հայտնեց աննախադեպ ծավալների հասնող ընտրակաշառքի առումով: «Անհասկանալի է այն, որ ընտրակաշառքի մասին ոչ միայն բացահայտ կխոսեին, այլև անգամ գներ կսահմանվեին: Ես այս աստիճանի չէի սպասում: Կարծես՝ ընտրությունները դրա համար են, որ կաշառք բաժանվի: Բուն նյութը, ընտրական գործընթացների տրամաբանությունը մի կողմ է մղվում, նսեմացվում է: Մեզ համար մտահոգիչ է, որ քաղաքական նշանակությունը այս ամենի մեջ կորում է: Մարդկանց մի խումբ կա՝ համարում է, որ ընտրությունը փող աշխատելու հնարավորություն է: Այդպես երկար տարիներ հասկանում եմ, սովորեցրել են (ովքե՞ր Ն.Խ.), բայց որ պետք է դառնա հոգեբանություն, այդ աստիճանի նստվածք տար մարդկանց մոտ, ես էլ մի քիչ այդ ամեն ինչից զարմացած եմ»,- ասաց պարոն Ռուստամյանը: Զարմանալի է վերջինիս զարմանքը, քանզի ամբողջ երկիրն էր խոսում ընտրակաշառքի մասսայականացման մասին, դրան էր տանում ընտրություններում ռեյտինգային մեխանիզմի ներդրումը, մինչդեռ պարոն Ռուստամյանը միայն նոր է զարմանում: Առավել քան հետաքրքիր է նրա մոտեցումն այդ առումով. նախ, նա արված դիտողությանը, որ այդ ամենի հեղինակը ՀՀԿ-ն է, անմիջապես չհամաձայնեց, այն աստիճանի, որ տրամադրված էր պնդելու, թե բոլորն էլ բաժանում են ընտրակաշառք, հետո հաղորդավարի «օգնությամբ» ծանրացավ ԲՀԿ-ի վրա: «Ես չեմ տեսնում, որ միայն Հանրապետականն է, հետևեք և կտեսնեք, որ այլ ուժեր կան, փաստեր կան արձանագրված»: Այստեղ նշենք, որ փաստեր կան արձանագրված նաև ՀՅԴ-ի հետ կապված: Եթե պարոն Ռուստամյանը ինչ-ինչ պատճառներով տեղյակ չի, օգնենք. Արարատի մարզի դաշնակցական գյուղապետեր ու փոխգյուղապետեր ունեցող գյուղերում նույնպես ընտրակաշառքի ցուցակներ են կազմվել դաշնակների կողմից: Պարզապես այս հարցի հետ կապված լուրջ խնդիր կա այն առումով, որ Հայ Յեղափոխական դաշնակցությունը չի տիրապետում ֆինանսական այնպիսի միջոցների, որ կարողանա մրցակցել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ: Թերևս, սա է նրան ու նրանց անհանգստացնողը:

Անդրադառնալով պարոն Ռուստամյանի ընտրակաշառքի վերաբերյալ «անհանգստությանը», նշենք նաև, որ նրա խոսքերում ոչ մի դատապարտող ակնարկ իսկ չեղավ իշխանությունների ուղղությամբ: Չէ որ երկրում տեղի ունեցածի համար այդ երկրի ղեկավարությունն է պատասխանատու: Ավելին, նա հարցի լուծման երկու եղանակ նշեց, որոնք դարձյալ պետական ինստիտուտների մասնակցությամբ չէին: Հիմնական միտքն այն էր, որ ընտրողները, ի վերջո կզարգանան, կհասկանան, որ ընտրակաշառքը լավ բան չէ:

Ու, թերևս, պարոն Ռուստամյանի խոսքերից ամենակարևորը. «Այս փոփոխության կարևոր շարժիչը լինելու է նաև այն, որ ձևավորվի իրական կոալիցիա: Իշխանությունը լինի իրական կոալիցիայով ձևավորված, այսինքն՝ առանց մեկի, մյուսը չկարողանա որոշում կայացնել, որը կբերի նրան, որ որոշումները շատ երկար մշակում կանցնեն, և իրար հետ համաձայնեցված կներկայացվեն, որովհետև հիմա բերում են քվեարկության, ասում են․ «Դե լավ, Դաշնակցությունը սրան դեմ է, բայց իրա հինգ ձայնը մեզ այդքան կարևոր չի», դրա համար մեր կոալիցիոն գործընկերությունը այդ առումով լիարժեք չի: Օրինակ, վերջերս պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված նորից փոփոխություն բերեցին, քանի որ մեր սկզբունքային մոտեցումը եղել է դրան դեմ, մենք դեմ քվեարկեցինք: Բայց միևնույն է, դա չաշխատեց: Քանի որ նրանք մեծամասնություն ունեն և ոչինչ չի փոխվում, սա իրական կոալիցիա չի: Մենք այս Սահմանադրությամբ պետք է հասնենք նրան, որ լինի իրական կոալիցիա»: Փաստորեն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարոն Ռուստամյանի շուրթերով խոստովանում է, որ իրականում ոչ մի կոալիցիա էլ չկա և ՀՀԿ-ն անում է այն, ինչ ուզում է և ինչպես ուզում է: Եվ համատեղ Սահմանադրություն փոխել, երկրի իրավիճակը լավացնելու ուղղությամբ ինչ որ հիմքեր դնելու մասին դաշնակների բարձրագոչ հայտարարությունները հանուն ազգի վաղվա օրվա, նրանց հերթական մանիպուլյացիաներից էին: Ինչ որ կերպ խցկվել, տեղավորվել են Սերժ Սարգսյանի ինչ-ինչ հաշվարկների մեջ ու հայկական առակի պատմության պես՝ եզան պոզին նստած ճանճի տարբերակով «Հայաստանի վաղվա օրվա արտն են վարում» ու մի բան էլ դժգոհում են, որ սա իրական կոալիցիա չի: Իրենց գնահատմամբ ո՞րն է իրական կոալիցիան. այն, որ ՀՀԿ-ն օգնի ՀՅԴ-ին հաղթահարելու 5%-ոց շեմը, բերի ԱԺ ու 40-50 հոգիանոց խմբակցությունը որպես հավասարի հաշվի նստի իր իսկ ստեղծած 5 հոգիանոցի հե՞տ: Այդպիսի՞ն է ավելի քան 120-ամյա կուսակցության իմաստնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում