Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Քոչարյանը խաղի մեջ մտնելու ոչ թե ցանկություն, այլ հնարավորություն չունի

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ որևէ ցանկություն չունի մտնելու  ընթացիկ քաղաքական գործընթացների մեջ: «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել»: Ի՞նչ տպավորություն ստացաք նրա այս հայտարարությունից: Ռոբերտ Քոչարյանը նոր խա՞ղ է սկսում, թե՞ դուրս է գալիս խաղից:

– Իմ տպավորությամբ՝ նա ոչ թե ցանկություն չունի խաղի մեջ մտնելու, ցանկությունը շատ մեծ է, պարզապես հնարավորություն չունի: Այո, փոխվել են որոշակի խաղի կանոններ, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը ամբողջովին ձևախեղել և դարձրել է իր կողմից հեշտ մանիպուլացվող, և դրա մեջ Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե, շատ դժվարությամբ կտեղավորվի: Եվ նրա հիմնական հուսահատությունը դրանով է պայմանավորված:

– Բայց չէ՞ որ նա շատ մեծ նյութական ռեսուրսների է տիրապետում, նոր խաղ, սակայն, չցանկացա՞վ սկսել:

– Կարծում եմ՝ նյութական ռեսուրսները այստեղ որոշիչ չեն: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, կուսակցությունները որքանով են տեղավորվում Սերժ Սարգսյանի պատկերացումների մեջ Հայաստանի ապագա խորհրդարանի վերաբերյալ: Կարծում եմ՝ այս ողջ ճարտարապետությունը ստեղծելուց Սերժ Սարգսյանի համար մեկ խնդիրն այն էր, որ Քոչարյանը չկարողանա վերադառնալ: Եվ այս առումով, իհարկե, նա հասել է իր ուզածին:

– Նա նաև նշել է. «Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին»: Ընտրակաշառքի մասին ինչո՞ւ է նա հիմա խոսում:

– Այո, նա շատ լավ է տիրապետում այդ գործիքներին և շատ լավ է պատկերացնում, որ նաև իր շնորհիվ զարգացած համակարգում այլ չափորոշիչներ չեն լինի ընտրության համար:

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որքանո՞վ, ըստ Ձեզ, առնչություն ունի երկրորդ նախագահի հետ: Հնարավո՞ր է՝ այս հայտարարությունը նպատակ ունի չեզոքացնել  այդ մտայնությունը:

– Կա նման մտայնություն: Առավել ևս, որ իշխանությունների կողմից կառավարվող լրատվամիջոցներն ամբողջ թափով թափվել են ՕՐՕ-ի վրա և, իհարկե, տեղին, ոչ ոք չի ասում՝ անտեղի: Եվ Քոչարյանը իր այս հայտարարությամբ փորձում է փոքր-ինչ  հեռանալ այս խմբից: Իհարկե, սա չի նշանակում, որ ՕՐՕ-ի հաջողության դեպքում նա չի փորձի իր նպատակներին ծառայեցնել: Սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ ՕՐՕ-ն հաջողություն չի ունենա ընտրություններին:

– Հաջողություն չի ունենա, որովհետև չունի՞ աջակցություն Բաղրամյան 26-ից:

– Նախևառաջ դրա համար: Բացի այդ, ՕՐՕ-ն անհասկանալի սիմբիոզ է: Այնտեղ հավաքվել են քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն ունեցել ժողովրդականություն, և փորձել այդ քաղաքական գործիչների բացասական ժողովրդականությունը իրար գումարել, սա կտա հակառակ էֆեկտ:

– Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական պայքարը: Արդյոք իշխանության համար կարո՞ղ են լինել անկանխատեսելի զարգացումներ՝ հաշվի առնելով բախումները, ինտրիգները, դանակահարությունը: Կարո՞ղ է նախընտրական քարոզարշավը ֆորս-մաժորային իրավիճակի հանգեցնել:

– Կարծում եմ՝ իշխանության համար լայն առումով որևէ անսպասելի բան չի լինի, թեկուզ լինեն դանակահարություններ, թեկուզ հնչեն կրակոցներ, սրանք կլինեն լոկալ բնույթի: Սակայն այս ամենը կտա որոշակի նստվածք: Եվ ես չեմ կարծում, թե հատկապես խորհրդարանական համակարգում հեշտ կլինի կառավարել բոլոր ուժերին: Ի վերջո, հիշեք, որ 97-98թթ. Հայաստանում հեղաշրջում իրականացվեց առաջին հերթին խորհրդարանի միջոցով, իսկ այն ժամանակ Հայաստանը դեռևս կիսանախագահական երկիր էր: Հիմա, երբ դառնում է խորհրդարանական, շատ դժվար կլինի այս բազմաշերտ, բազմանպատակ, տարբեր ցանկություններ ունեցող իշխանականներին՝ հանրապետական, թե բարգավաճ, կամ օրինաց, կամ մյուս կուսակցություններին, պահել սանձի մեջ: Սա շատ բարդ գործ է, քանի որ մի պահ նրանք կարող են սանձը կտրել և փախչել: Նման տիպի զարգացումներ ավելի շատ կարելի է սպասել ընտրություններից հետո՝ խորհրդարանի աշխատանքի ժամանակ:

– Իսկ հետընտրական զարգացումնե՞ր Ազատության հրապարակում, ինչպես մյուս բոլոր ընտրություններին:

– Ազատության հրապարակում չեմ կարծում, թե լուրջ զարգացումներ կլինեն, բայց զարգացումներ կլինեն հենց խորհրդարանի ներսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում