Տղամարդու լավագույն դերակատարման համար «Օսկար» մրցանակ է ստացել Քեյսի Աֆլեքը։ Նա գլխավոր դերով է հանդես եկել «Մանչեսթերը ծովի ափին» (Manchester by the Sea) ֆիլմում։ Հաղթողին մրցանակը հանձնել է Բրի Լարսոնը։ Աֆլեքի հետ այդ կոչման համար պայքարել են Էնդրյու Գարֆիլդը, Ռայան Գոսլինգը, Վիգո Մորտենսենը և Դենզել Վաշինգտոնը։
Կնոջ լավագույն դերակատար է ճանաչվել Էմմա Սթոունը։ Նա հեղինակավոր մրցանակը ստացել է «Լա Լա Լենդում» (La La Land) գլխավոր դերի համար։ Սթոունի համար մրցակցությունը եղել է լուրջ. մրցանակի համար նրա հետ պայքարել են Մերիլ Սթրիփը, Իզաբել Յուպերն ու Նատալի Փորթմանը։