Նիդեռլանդներում պատգամավորներն ուսումնասիրում են եվրոգոտուց երկրի դուրս գալու հնարավորության հարցը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Նշվում է, որ գլխավոր ընդդիմադիր կուսակցության խորհրդարանականները խնդրել են զեկույցի պատրաստում այն մասին, պե՞տք է արդյոք Նիդեռլանդները հրաժարվի եվրոպական արժույթի կիրառումից։
Հետազոտությունը կվերահսկի Պետական խորհուրդը։
Հարցի քննարկումը ենթադրաբար տեղի կունենա մարտի 15-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից հետո։
Երկրում եվրոգոտուց դուրս գալու հնարավորությունը սկսել են ուսումնասիրել ԵՄ-ին ուղղված քննադատության աճի ֆոնին։