Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք

Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Վերջիններիս նա ներկայացրել է կառավարության գործունեությունը, ծրագրերը, նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները: Ներկայացման այդ ծիրում նա անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի ստեղծման հարցին՝ նշելով, որ «ՀՀ կառավարությունը հստակ ներդրումային ծրագրերով ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանում ներդրում անելը և գումար աշխատելը հնարավոր է ու շահավետ: Հայաստանում կար մի տպավորություն, թե այստեղ փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս հակառակը»,- ասել է պրն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարության կայքէջում դրված են իր նշած բոլոր ծրագրերը:

Թերևս ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է՝ բացառությամբ խոսքի ձևակերպման. ոչ թե տպավորություն կար, այլ համոզմունք կա: Վարչապետը խոսել է, այսպես ասած, գզրոցներում եղած ծրագրերի մասին, որոնց գոյությունը ոչ ոք չի ժխտում:

Թերևս և՛ երկրի ներսում, և՛ դրսից շատերը կցանկանային բիզնես անել, փող աշխատել: Պարզապես ծրագրի առկայությունը դեռ չի նշանակում նպաստավոր միջավայրի առկայություն: Երկրում չկա այն մթնոլորտը, որ մարդիկ վստահորեն գումարներ դնեն, շահույթ ստանան, ստեղծեն նոր աշխատատեղեր, վճարեն հարկեր: Ահավասիկ. 2016թ.-ին հանրապետության բանկերում ներդրված ավանդների գումարը հասել է ավելի քան 2 տրիլիոն 400 մլրդ դրամի, որն աննախադեպ ցուցանիշ է: Դրանից հետևում է, որ երկրում փող կա (այստեղ են աշխատել, թե դրսից են բերվել՝ էական չէ), բայց մարդիկ վախենալով դա գործի մեջ դնել՝ գերադասում են ավելի ցածր եկամտով ի պահ տալ բանկերին: Այս երևույթը նպաստավոր բիզնես միջավայրի չգոյության ամենավառ ապացույցն է:

Հանրապետության արդեն ոչ նորանշանակ վարչապետը դա շատ լավ գիտի, պարզապես ստանձնելով կառավարության ղեկը՝ մեծ ցանկություն ունի ինչ-որ բան անելու, իրավիճակ փոխելու: Սակայն դրա համար Հայաստանի պարագայում մի քանի փոխկապակցված, պարտադիր ու խոշորամասշտաբ «ոչ ներդրումային ծրագրեր» (անկախ դատարանների ստեղծում, կոռուպցիայի դեմ իրական պայքար, մենաշնորհների վերացում, հավասար մրցակցային պայմանների ապահովում) պետք է իրականացվեն, որից հետո միայն «ամեն ինչ իր տեղը կընկնի», և ռեալ ներդրումներ կարվեն: Այդ դեպքում երկրի կառավարողներն էլ կկարողանան աշխարհի ճանաչված ընկերությունների կողմից կատարված ներդրումների օրինակով գրավիչ ներդրումային միջավայրի մասին խոսել: Ընդ որում, ոչ միայն մեր համալսարանների ուսանողների ու դասախոսների առաջ, այլև Դավոսում, որի ժամանակն առայժմ չունեն:

Այլապես վարչապետի՝ համալսարանում ունեցած ելույթին զուգահեռ՝ լրատվամիջոցները գրում են ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին «քցելու», խարդախության միջոցով մարդու (մարդկանց) ամբողջ գույքը յուրացնելու պատմության մասին, որին տեղյակ են թե՛ վարչապետը և թե՛ հանրապետության նախագահը: Բայց դա բոլորովին չի խանգարում, որ դատարանը շարունակի «անհասկանալի» վարքագիծ դրսևորել (արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ այսօր վիճակը բավականին լավ է. նախկինում անձամբ վարչապետի անունն էր շրջանառվում «քցողների» շարքում):

Կարեն Կարապետյանի՝ ներդրումներ կատարելու, 10 տարուց Իսրայելի գյուղատնտեսության մակարդակին գյուղատնտեսություն ունենալու հորդորներին ի պատասխան՝ գործարար, «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը ԶԼՄ-ներում բարձրաձայնում է, որ գործող կառավարությունը մի կողմից՝ խոսում է ներդրումների, նոր տեխնոլոգիաների մասին, մյուս կողմից՝ տեր չի կանգնում իր խոսքին: Նա պնդում է, որ նույն Իսրայելի փորձը Հայաստանում կիրառելու գործնական առաջարկ է արել կառավարությանը, որը, սակայն, որևէ կերպ չի արձագանքում իր առաջարկին: Անգամ մերժողական պատասխան չի տալիս:

Աշխարհի ճանաչված լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանի արդարադատության գեներալ-մայորը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում: Անհերքելի փաստերի ճնշման տակ գեներալը ստիպված հրաժարական է տալիս: Շատ արագ բեմադրվում է մեկ գործողությամբ «քրեական գործի ներկայացում». ազգային-քաղաքական-հասարակական գործիչն արագ արդարացվում է, և օլիգարխ գեներալը վարչապետի գլխավորած կուսակցության շարքերում պատրաստվում է դառնալ ազգընտիր, որպեսզի վարչապետին թև-թիկունք դառնա ու գործունեություն ծավալի մնացյալ ճակատներում ևս:

Բայց ցավալին դա չէ, որովհետև այդ առումով ոչինչ տեղի չի ունեցել: Ցավալին Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության պահվածքն է, որ այդ ընթացքում բանանի մենաշնորհային շուկայի ապամոնտաժման վերաբերյալ բեմադրություն է ներկայացնում, նոր ներկրողին «ինչ-որ մարդկանց» ճնշումներից ազատելու, հարցի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին հայտարարություններ տարածում, որից հետո «անսպասելիորեն» դադարում է խոսել այդ մասին: Ավելի ուշ այդ խոսուն լռությունից պարզ է դառնում, որ սկսված հետաքննության արդյունքում կառավարության մակարդակով նոր ներկրողին «միջնորդել են», որ բանանը հանձնի նույն «ինչ-որ մարդկանց»: Դա վարչապետի ու իր թիմի կողմից «բյուրեղացված համակարգին մոտենալու» առաջին ու միակ դեպքն էր, որ տխուր վերջաբան ունեցավ:

Այդքանից հետո հասկանալի է, որ նա երբևէ չի համարձակվի արդարադատության, անկախ դատական համակարգի մասին մտածել՝ հատկապես, որ դա այնքան էլ իր ոլորտը չէ: Իսկ եթե արդարադատություն չկա, կհետևի, որ կոռուպցիոն պարարտ միջավայրը մնալու է այս երկրում՝ չնայած Արևմուտքի գործընկերները արդեն շատ թափանցիկ են ակնարկում իրենց վերաբերմունքի փոփոխության մասին: Թերևս դա է պատճառը, որ նա չի էլ փորձում դիմել Արևմուտքին ներդրումների առաջարկով:

Հետևաբար այդքանից հետո հարգելի վարչապետին մնում է մարզերում, համալսարանների ամբիոններից, հեռուստաէկրաններից «էստի համեցեքով» դիմել ներդրողներին, ինչն էլ նա անում է շատ պատրաստակամ: Մի բան, որ, բնականաբար, չի համարձակվում անել ավելի «լուրջ միջավայրերում»: Իսկ լուրջ միջավայրերում և ընդհանրապես՝ ներդրողներն ու ոչ ներդրողները շատ լավ պատկերացնում են վարչապետի իրավիճակը և ըմբռնումով են վերաբերվում: Ցավոք, միայն այդքանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում