Արտասահմանյան երկրների ռազմական ներկայությունը լարվածության և անկայունության հիմնական պատճառն է տրածաշրջանում: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Իրանը բազմիցս ընդգծել է, որ կայունություն պետք է հաստատեն, պահպանեն և ամրապնդեն միայն տարածշրջանային պետությունները»,-ասել է Ղասեմին:
Նրա խոսքով՝ տարծաշրջանային կայունության ստեղծումը և ամրապնդումը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է, և երկիրն արել է հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանի պետությունների հետ համագործակցությունում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու համար: