Viber-ի ղեկավար Ջամել Ագաուան հայտարարել է մեսենջերում մի քանի նոր գործառույթների առաջիկա հայտնվելու մասին։ Նրա խոսքով ծառայությունը կդառնա հարթակ, որի օգնությամբ հնարավոր կլինի սեղաններ պատվիրել ռեստորաններում և գնել տարբեր ապրանքներ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Վերոնշյալ գործառույթներով մեսենջերի թարմացված տարբերակը կթողարկվի արդեն մարտին։
Նշվում է, որ ապագայում մշակողները մեսենջերում կավելացնեն վճարումներ կատարելու հնարավորություն։