Աֆղանստանի Ջաուզջանի նահանգի Դարզաբի շրջանում վերջին երկու օրվա ընթացքում շուրջ 30 երեխա է մահացել սաստիկ ցրտից ու ձյան առատ տեղումներից: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ջաուզջանի նահանգը գտնվում Է Աֆղանստանի հյուսիսում և սահմանակցում է Թուրքմենստանին։