Vesti.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գորգագործ Դաղլար Սաֆարովը գործել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով գորգ, որը Սպիտակ տուն է ուղարկվել դրանց կցված շնորհավորական նամակով:
Նամակում նշվում է, որ գորգագործը նախկինում ստեղծել է գորգեր Թրամփի նախորդների՝ Բուշի ու Օբամայի, ինչպես նաև մի քանի տասնյակ քաղաքական գործիչների դիմապատկերներով։
Սաֆարովը հայտնել է, որ ինքը Թրամփի համար գորգն սկսել է գործել նոյեմբերից: