Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց. Նա տևական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի