Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Քենդալ Ջեները Instagram-ի ամենահայտնի աղջիկներից մեկն է։ Սոցցանցում նրա էջին հետևում է գրեթե 70 միլիոն մարդ։
Նրանցից շատերն այսօր զարմացել են, երբ մտել են իրենց սիրելիի էջը և հայտնաբերել դատարկություն։ Պարզվել է, որ Քենդալ Ջեները, ինչպես ժամանակին Ջասթին Բիբերը, ջնջել է սոցցանցում իր էջը։
Այդ քայլի պատճառները մնում են անհայտ։ Հնարավոր է՝ Ջեները որոշել է հետևել ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի օրինակին, ով Փարիզում թալանվելուց հետո վերանայել է իր սկզբունքներն ու ամբողջովին փոխել է սոցցանցերի հանդեպ իր վերաբերմունքը, ուր գործնականում նա չի հայտնվում ներկայումս։
Չի բացառվում, որ Քենդալը պարզապես որոշած լինի վերցնել որոշակի դադար։ 21-ամյա աստղը քանիցս հայտարարել է, որ երբեմն կախվածություն է զգում ինտերնետային շփումից, որի դեմ մտադիր է պայքարել։