Ամերիկյան Assoсiated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի բնակիչ Լամիա Բուիրդանը պատմել է իր Samsung Galaxy J5 սմարթֆոնի ինքնաբռնկման ու պայթյունի մասին։
Բուիրդանը հայտարարել է, որ սմարթֆոնի այրվելուց առաջ եղել է քառամյա որդու մոտ, և երբ գաջետը եղել է իր ձեռքերում, հեռախոսից սկսել է ծուխ բարձրանալ. «Ես խուճապի մեջ ընկա, երբ տեսա ծուխը, ինչից հետո սմարթֆոնը դեն նետեցի»։
Դրանից հետո հեռախոսը բռնկվել է ու այրվել և վերջապես՝ պայթել։ Նոյեմբերի 4-ին ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովը հայտարարել է Samsung տիպի 2.8 միլիոն լվացքի մեքենա հետ կանչելու մասին։