Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Քննություն, որ տապալվեց մինչև ապրիլյան և հուլիսյան ողբերգությունները

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների և հայկական կառույցների պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում են համայնքային խնդիրներով, հայտնում է նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունը: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայ համայնքին, մասնավորապես Հալեպի հայությանը ցուցաբերվելիք օգնության խնդիրները, և Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ամեն սիրիահայ իրավունք ունի ապրել հայրենիքում՝ Հայաստանում, և ցանկալի է նաև, որ Սիրիայից հեռացող հայերը հանգրվանեն Հայաստանում: Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հանգրվանած սիրիահայերը ինտեգրվեն հայաստանյան կյանքին և մի քանի տարի հետո կարողանան իրենք լուծել իրենց խնդիրները:

Այս ամենը հրաշալի է հնչում, սակայն երբ մենք չենք լսում այն ռումբերի աղմուկը, որ պայթում են Հալեպում գուցե հենց նաև այս պահին և գուցե հենց նաև հայկական թաղամասերի վրա: Այն, որ Հալեպի վիճակը չափազան ց ծանր է, այդ թվում Հալեպում մնացած մի քանի հազար հայերի վիճակը, ըստ էության՝ այնքան ակնառու է նույնիսկ Հալեպից հազարավոր կիլոմետր հեռու Երևանից, որ ավելորդ է նույնիսկ ևս մեկ անգամ կրկնելը: Սակայն Հայաստանի իշխանությունը ոչ թե կրկնում, այլ ըստ էության՝ վերջին ամիսներին առաջին անգամ է նման ձևով անդրադառնում խնդրին, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երևի թե պետք է նույնիսկ օպերատիվ շտաբ ձևավորված լիներ սիրիահայության խնդիրներով զբաղվելու համար, և այդ շտաբը պետք է պարբերաբար տեղեկատվություն հաղորդեր հասարակությանն իր գործողությունների և արդյունքների մասին:

Մինչդեռ նախագահական հաղորդագրության տոնայնությունն այնպիսին է, կարծես Հալեպում պարզապես ցունամի կամ տորնադո է պատրաստվում, սպասվում, և խնդիր կա ընդամենը սիրիահայությանը, հալեպահայությանը ազատել այդ մրրիկի ճանկերից: Հայաստանի նախագահի մոտ անցկացվում է հանդիպում ու քննարկում, որը պետք է տեղի ունենար դեռևս երկու-երեք տարի առաջ: Եվ Հայաստանի խնդիրը պետք է լիներ ոչ թե խոսել Հայաստանում ապրելու սիրիահայի իրավունքի մասին, այլ պարզապես պետք է խնդիր դրվել հալեպահայերին համոզելու, որ պետք է վեր կենալ ու գնալ Հայաստան՝ փրկվելու:

Բայց այս պարագայում իհարկե առաջանում է մյուս հարցը՝ իսկ Հայաստանն այդ պետությունը կամ ավելի շուտ այդ կառավարումն ունի՞, որ սիրիահայը մտածի այստեղ փրկվելու մասին, եթե Հայաստանից են հեռանում տասնյակ հազարներ, որպեսզի կարողանան փրկվել արտագնա աշխատանքով: Այսինքն՝ մենք այստեղ հանգում ենք խնդիրների խնդրին կամ հիմնահարցին, ինչպես ընդունված է ասել՝ Հայաստանի կառավարման որակին:

Եվ որքան էլ առաջին հայացքից աբստրակտ հնչի, հենց սիրիահայերի վիճակն ու նրանց այդ ծանր վիճակում համարժեք, արդյունավետ, օպերատիվ օգնություն տրամադրելու հրամայականը պետք է հանդիսանար Հայաստանի կառավարման որակի կտրուկ փոփոխությունների գեներատոր դեռևս երեք-չորս տարի առաջ:

Մենք այսօր խոսում ենք այն մասին, որ ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, թե դանակը ինչպես է ոսկորին հասել, մինչդեռ մենք ազգովի չտեսանք, որ դանակը ոսկորին ըստ էության հասել էր Սիրիայում, ապրիլյան պատերազմից էլ առաջ, հուլիսյան դեպքերից էլ առաջ: Սակայն, այս ամենը մենք ազգովի համարեցինք մեզանից հեռու, ցավեցինք մեր հայրենակիցների համար, մտածեցինք, սակայն նրանց խնդիրը մերը չհամարեցինք այնքան, որ նույնքան պահանջատեր լինեինք, որքան ապրիլյան և հուլիսյան զարգացումների պարագայում:

Մինչդեռ ապրիլի և հուլիսի քննություններից առաջ Հայաստանին բաժին էր ընկել սիրիահայության քննությունը: Եվ եթե մենք այդ քննությունը հանձնեինք ինչպես հարկն է, որպես և աշխարհասփյուռք ազգ, և պետություն՝ պետականություն, ապա մենք ամենայն հավանականությամբ չէինք կանգնի ե´ւ ապրիլյան, ե´ւ հուլիսյան քննությունների տխուր իրողության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում