Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՏԻՄ ղեկավարների 29-րդ նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մասնակցելու է Սիրիայում ու Իրաքում ընթացող յուրաքանչյուր գործընթացի.
«Մենք ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում լի ենք մեր եղբայրներին պաշտպանելու վճռականությամբ, այդ թվում նաև ռազմական ու դիվանագիտական ռեսուրսներով։ Թուրքիան տարածքային հավակնություններ չունի որևէ երկրի հանդեպ։
Ընդհակառակը, մենք հանդես ենք գալիս այն ուժերի դեմ, որոնք միտված են այդ երկրների տարածքներին։ Մենք սիրիական Մանբիչը կմաքրենք PYD-ի ահաբեկիչներից։ Մենք պատրաստ ենք դա անել կարճ ժամանակում»։