Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հավանաբար կստորագրվի 2017թ. առաջին կեսին. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կփորձի դրականորեն ազդել նոր համաձայնագրի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանակցությունների վրա, բայց ընդհանրապես վարչապետի փոփոխությունը չի կարող արմատապես փոխել բանակցությունների ընթացքը: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նոր ղեկավար Դիոգո Պինտոն:

Մեր զրուցակիցը համոզված է, որ թե՛ հայկական և թե՛ եվրոպական կողմը իրապես պատրաստակամ են ավարտին հասցնելու նոր իրավական շրջանակային համաձայնագիրը, որը դառնալու է Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը՝ փոխարինելով դեռևս 1999թ. ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

Պինտոն կարծում է, որ նոր համաձայնագիրը պիտի ներառի առևտրին ու ներդրումներին վերաբերող կետեր, և հույս ունի, որ այն կհեշտացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Հայաստանի ու Եվրամիության առևտրատնտեսական համագործակցությունը:

– Պարոն Պինտո, ի՞նչ առաջընթաց եք տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններում քննարկումների չորս փուլերից հետո և ի՞նչ ակնկալիքներ ունեք բանակցությունների հաջորդ փուլից, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Երևանում:

– Ես տեղյակ չեմ բանակցությունների մանրամասներից, բայց այն, ինչ լսում եմ երկու կողմերից, շատ է ինձ քաջալերում: Սա չի նշանակում, թե դժվարություններ չկան, կամ ամեն ինչ շատ հեշտ է, բայց երկու կողմերի պատրաստակամությունը իրական է, և սա արդեն իսկ կարելի է համարել հաջողության կես ճանապարհը: Հետևաբար Երևանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլից ակնկալում եմ հետագա առաջընթաց, որն ավելի կմոտեցնի կողմերին ամբողջական համաձայնագրի մշակմանը:

– Իսկ որքա՞ն են կողմերը մոտեցել համաձայնագրի ստորագրմանը: Կարծես թե, այնքան էլ իրատեսական չի սպասել, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Ձեր կանխատեսումներով՝ ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը:

Ես նախընտրում եմ զգուշավոր լինել: Նմանատիպ բանակցությունները միշտ շատ բարդ են լինում և լի անակնկալներով, ուստի շատ դժվար է կանխատեսել գրացուցակներն ու ժամկետները: Տեսեք, թե ինչ է կատարվում Եվրամիության և Կանադայի միջև Համապարփակ տնտեսական և առևտրային համաձայնագրի (CETA) շուրջ բանակցություններում: Բոլորը սպասում էին, որ այն կստորագրվի առաջիկա օրերին, բայց, կարծես թե, Խորհուրդը չի հաստատի այն կայանալիք գագաթնաժողովում: Հետևաբար հակված եմ համաձայնելու ձեզ հետ այն հարցում, որ գուցե չափից ավելի լավատեսական է ակնկալել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: Եթե փորձեմ ենթադրություն անել, ապա կասեմ՝ «հավանաբար 2017թ. առաջին կեսին»:

– Կարծում եք՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը կազդի՞ բանակցությունների և ընդհանրապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ ակնկալիքներ ունի եվրոպական կողմը Հայաստանի նոր կառավարությունից, եթե նկատի ունենանք նաև հոկտեմբերի 18-ին նոր վարչապետի և դեսպան Սվիտալսկու միջև կայացած հանդիպումը:

– Վերջերս կարդացի, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է, թե շատ է կարևորում Եվրոպական միության հետ սերտ կապերի զարգացումը, ուստի կարծում եմ՝ միանգամայն բնական է, որ Եվրամիությունը՝ ի դեմս դեսպան Պյոտր Սվիտալսկու, հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամրապնդումը հետագայում:

Նույն ձևով Հայաստանի քաղաքացիները երկրի ներսում հույս ունեն, որ նոր կառավարությունը դրական փոփոխություններ կիրականացնի երկրում: Նորմալ է, որ արտաքին գործընկերները ևս իրենց ակնկալիքներն ունեն նոր վարչապետից: Բայց պետք է իրատես լինել. չարժե սպասել, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հրաշքներ է գործելու: Մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանը, պիտի հաղթահարվեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և կազմակերպության ջանքերով ու ներդրումներով: Ուստի թեև պատճառ չունեմ կասկածի տակ դնելու նոր կառավարության ազնիվ մտադրությունները և կարծում եմ, որ վարչապետ Կարապետյանը կփորձի դրականորեն ազդել ընթացող բանակցությունների վրա, բայց նաև կարծում եմ, որ ընդհանրապես այս բանակցությունների ճակատագիրը արմատապես չի փոխվի նոր վարչապետի նշանակմամբ:

– Ի՞նչ է հայտնի փաստաթղթի բովանդակության մասին: Որքանո՞վ է դա մոտ մինչև 2013-ը բանակցված Ասոցացման համաձայնագրին, և ի՞նչ մակարդակի առևտրատնտեսական համագործակցություն այն թույլ կտա Եվրամիության հետ:

– Որքան ես գիտեմ՝ նոր համաձայնագիրը զգալիորեն տարբերվելու է Ասոցացման համաձայնագրից, և, իհարկե, որևէ փաստաթուղթ վերջնական չի, քանի դեռ այն չի համաձայնեցվել երկու կողմերից: Ուստի երկու փաստաթղթերը համեմատելը երևի թե լավագույն ձևը չէ պատասխանելու այս հարցին: Ասոցացման համաձայնագիրն այլևս բանակցությունների սեղանին չէ, այնպես որ՝ պետք չէ կենտրոնանալ դրա վրա, այլ անհրաժեշտ է առավելագույնը քաղել այս նոր հնարավորությունից: Կարծում եմ՝ երկու կողմերը սա էլ փորձում են անել:

Սա նշանակում է, որ նոր համաձայնագիրն իսկապես պիտի ներառի առևտրին ու ներդրումներին վերաբերող կետեր: Առևտրային կարգավորումները, հարկային և մաքսային խնդիրները, ծառայությունների ու ապրանքների հավատարմագրումն ու ստանդարտացումը, մտավոր սեփականության իրավունքները, պետական գնումների, կարգավորման մեխանիզմների և մրցակցության խնդիրները, սրանք բոլորը նշվել են որպես քննարկման ենթակա հարցեր: Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ համաձայնագիրը կներառի բոլոր այս ոլորտներն անխտիր: Կարող եմ միայն հուսալ, որ այդպես կլինի, և տնտեսական համագործակցությունն ու առևտուրը Եվրամիության հետ կհեշտանան ու ավելի արդյունավետ կդառնան երկու կողմերի համար որքան հնարավոր է՝ շուտ:

– Դեսպան Սվիտալսկին «Առաջին լրատվական»-ին տված իր վերջին հարցազրույցում  ասել էր, որ կան որոշ հարցեր՝ կապված առևտրի հետ, և որ առևտրին վերաբերող գլուխը շատ կարևոր է: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս ուղղությամբ, և կապվա՞ծ է արդյոք դա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ:

– Դեսպան Սվիտալսկին հաստատապես ավելին գիտի բանակցությունների ներկայիս ընթացքի և դժվարությունների մասին, քան ես: Բայց այն փաստը, որ կան որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել, չպետք է որևէ մեկին զարմացնի: Եթե որևէ խնդիր չլիներ, բանակցությունները վաղուց ավարտված կլինեին, և համաձայնագիրն արդեն ստորագրված կլիներ:

Բանակցություններին մասնակցող յուրաքանչյուր դիվանագետ տեղյակ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության և այն սահմանափակումների մասին, որոնք առաջացնում է այդ անդամակցությունը բանակցությունների համար: Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, ստանձնել է որոշակի պարտավորություններ և կապված է այդ միության հետ որոշակի համաձայնագրով, որն անհրաժեշտ է հարգել: Այդ պարտավորություններն անհրաժեշտ է հաշվի առնել հատկապես Հայաստանի ու Եվրամիության առևտրային հարաբերություններին վերաբերող հարցերի մասին խոսելիս, և, ամենայն հավանականությամբ, այդ պարտավորությունները դժվարություններ կառաջացնեն Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ:

Բայց թույլ տվեք շեշտել, որ բոլորն էլ տեղյակ էին այդ դժվարությունների մասին, երբ բանակցությունները պաշտոնապես սկսվեցին նախորդ տարվա դեկտեմբերին, և չեմ կարծում, թե Հայաստանը կամ Եվրամիությունը կսկսեին բանակցությունները, եթե կարծեին, թե այդ դժվարություններն անհաղթահարելի են:

– Վերջին շրջանում պարբերաբար լսում ենք տեղեկություն հայ փորձագետներից, թե նշված համաձայնագրում կարող է ներառվել մի կետ՝ հետևյալ բովանդակությամբ, որ Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ չպետք է խանգարի կամ հակասի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Ես լսել եմ նմանատիպ բամբասանքներ, բայց ես հաստատ չգիտեմ: Հաստատապես կարող եմ մի բան ասել միայն, որ աշխարհի որևէ երկիր չի կարող ստորագրել միջազգային համաձայնագիր՝ առանց հաշվի առնելու նախկինում ստանձնած պարտավորությունները: Սա վերաբերում է նաև Հայաստանին ու Եվրամիությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում