Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

ՀՎԿ-ն արձագանքել է «Լուսավոր Հայաստանի»՝ Վանաձորում կոալիցիա կազմելու կոչին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կոչին՝ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

««Հայկական վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կան լոկալ ազդեցության քաղաքական ուժեր և ուժեր, որոնք հանրապետական մասշտաբի ազդեցություն ունեն:

Շնորհավորում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը Վանաձորում գրանցած լավ ցուցանիշների համար և միաժամանակ արձանագրում, որ «Լուսավոր Հայաստանը» Հանրապետության որևէ այլ համայնքում էական արդյունքներ չի գրանցել, մինչդեռ «Հայկական վերածնունդը» և´ Գյումրիում և´ Վանաձորում գրանցել է կայուն երրորդ ցուցանիշը, ակտիվորեն մասնակցել և հաղթել է հանրապետության հարյուրավոր համայնքներում՝ համայնքի ղեկավարների և ավագանիների ընտրություններում:

Հաշվի առնելով վերը նշված փաստը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է երկու տարբերակ:

Առաջին, որ ՀՎԿ-ն պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին կմիանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում:

Տարբերակ երկրորդ` մենք առաջարկում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի իրենք Վանաձորում միանան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը:

Ի հավելումն նաև նշում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ միայն լայն հասարակական-քաղաքական համախմբումը հնարավորություն կտա երկրում որոկական փոփոխություն արձանագրել և, եթե «Լուսավոր Հայաստանը» իսկապես այդ իրական փոփոխությունների ջատագովն է, ապա սա շատ լավ հնարավորություն է համատեղել ուժերը և գործընթացը մեկնարկել հենց Վանաձորից` հետագայում այն տարածելով ամբողջ երկրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում