Նորվեգիան Եվրոպայում համացանցի արագությամբ երկրորդ տեղն է մղել Շվեդիային, հայտնում է The Local-ը՝ հղումով հետազոտության արդյունքներին, կատարված Akamai կապի օպերատորի կողմից:
Հետազոտության տվյալներով` Նորվեգիայում 2015 թվականի համեմատությամբ համացանցի միջին արագությունը աճել է 55%-ով՝ դառնալով 20.1 Մբիթ/վայրկյան: Միաժամանակ համաշխարհային վարկանիշում համացանցի արագությամբ Նորվեգիայից առաջ է Հարավային Կորեան (27 Մբիթ/վայրկյան), ով այդ ցուցանիշով աշխարհում առաջատար է:
Երրորդ տեղում Հոնկոնգն է (19.5 Մբիթ/վայրկյան), իսկ չորրորդում` Շվեդիան (18.8 Մբիթ/վայրկյան ):