Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին մայրաքաղաք Թբիլիսիի Գլդանի շրջանում ներկայացրել է մեծամասնական ընտրակարգով կուսակցության թեկնածուներին:
Կվիրիկաշվիլին ափսոսանք է հայտնել, որ այսօր կան մարդիկ ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որոնք ցանկանում են, որ Վրաստանը վերադառնա անցյալ:
Նրա խոսքով՝ Վրաստանի բնակչությունն աջակցում է հենց այն քաղաքական ուժին, որը պատասխանատվություն է ստանձնել ժողովրդի առջև. «Մենք գիտենք, թե ինչպես է պետք փոխել, բարեփոխել կրթական համակարգը, փոխել մեր երկրի ենթակառուցվածքը, էլ ավելի բարելավել պայմանները մասնավոր սեկտորի համար, աշխատանքով ապահովել մարդկանց, թե ինչպես է պետք փոխել կառավարման քաղաքական համակարգը: Մենք հավատարիմ ենք մեր երկրին, մեր ժողովրդին»: