Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում՝ Մերիթ կղզում, անցնում է ջրի տակ: Այս մասին հայտնում է National Geographic-ը:
Փորձագետների կանխատեսմամբ՝ եթե գլոբալ տաքացման տեմպերը պահպանվեն ներկայիս մասշտաբներով, մինչև 2080 թ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 38 սմ-ով: Այդպիսով, մինչև դարի վերջը տիեզերակայանը կզրկվի շենքերի և ավտոճանապարհների մեծ մասից: