Եմենի քաղաքացիական պատերազմում զոհվածների թիվը հասել է 10 հազարի՝ հայտնում է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջեյմ ՄաքԳոլդրիկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ այդ թիվը հիմնված է պաշտոնական տեղեկատվության վրա, որը տրամադրվել է երկրի բուժհաստատությունների կողմից։
ՄակԳոլդրիկը նշել է, որ զոհվածների փաստացի թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ Եմենի շատ շրջաններում չկան բուժհաստատություններ, և զոհերին չեն գրանցում։
Համակարգողը հակամարտող կողմերին կոչ է արել անել ամեն հնարավոր բան՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքի պաշտպանության համար։