Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներից «մաքրել» են ևս 10 գյուղ:
Օգոստոսի 24-ին մեկնարկած այդ գործողության ժամանակ ահաբեկիչներից «մաքրվել» է ընդհանուր առմամբ 400 քառակուսի կիլոմետր տարածք:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը հայտարարել է. «Թուրքիայի զինված ուժերի նպատակն ապօրինի խմբավորումների դեմ պայքարն է, իսկ բանակի գործունեության հիմքում ընկած է ժողովրդի հետ միասնության գաղափարը: Թուրքիայի զինված ուժերն ապացուցեցին իրենց հզորությունը»: