Քրդական տեղկատվական Firat գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է 2 թուրքական տանկին հասցվող հրթիռային հարվածը:
Ինչպես գրում է Daily Sabah պարբերականը՝ զրահատեխնիկան մասնակցում է ԴԱԻՇ-ի դեմ գործողությանը սիրիական Ջարաբլուս քաղքում: Օգոստոսի 27-ի հարձակման արդյունքում 1 թուրք զինվոր զոհվել է, 3-ը վիրավորվել են:
Զրահատեխնիկան գնդակոծվել է Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների կողմից (YPG), նշում է Daily Sabah-ը: Աղբյուրը հաստատում է, որ քրդերը օգտագործել են ռուսական հակատանկային «Կոռնետ» հրթիռներ: