Ազատ արձակվելուց հետո «Սասնա ծռեր» խորհուրդը համալրել են «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ, ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս նշեց, որ խորհրդի կազմում ընդգրկված են նախկին անդամները, և պայքարի մարտավարության առումով ընթանում են գործընթացներ: