Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը վատառողջ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Շուշան Բերբերյանը:
«Ոտքը ցավում է, դժվարությամբ է քայլում: Հիմա վիճակը բարդացել է, դեղեր ենք տարել, չի օգնել, բժիշկը ստույգ ոչին չի ասել, ասել է, որ վիրահատության կարիք չկա: Նորից ենք ուզում բժիշկ տանել, որ նորմալ բուժվի»,-ասաց Շ. Բերբերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: