Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում:
«Պուտինի նպատակն է փորձել ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում: Նրանց պետք չեն Դոնեցկը կամ Լուգանսկը: Նրանք ուզում են, որ ամբողջ Ուկրաինան լինի ռուսական կայսրության մաս: Նրանք ուզում են ապակայունացնել աշխարհում անվտանգության հետ կապված իրավիճակը»,- ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ «դա բացարձակապես նույնպիսի իրավիճակ է, ինչպիսին ռուսական ռմբակոծություններն են Հալեպում»:
«Նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ աշխարհը պետք է պակաս կայուն լինի, պակաս անվտանգ»,- կարծում է Պորոշենկիոն: