Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է սառեցնել նավթարդյունահանումը՝ հանուն շուկայի վերականգնման: Այդ մասին հայտնել է ՕՊԵԿ-ում լրատվամիջոցի աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Իրանի ղեկավարությունը դրական ազդանշաններ է հղում Ալժիրում տեղի ունենալիք ՕՊԵԿ-ի անդամների առաջիկա էներգետիկ ֆորումի շեմին:
Աղբյուրն ընդգծել է, որ թեև Իրանը դեռ չի ընդունել վերջնական որոշում, սակայն այդ երկիրը, ըստ ամենայնի, համաձայնության կգա մյուս երկրների հետ: Իրանը մայիսին արդեն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել նավթարդյունահանման սառեցմանը, քանի որ հասել է նախապատժամիջոցային արդյունահանմանը: