ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին վարկանիշով գերազանցում է 12 տոկոսով, ինչը թեկնածուների միջև ամենամեծ տարբերությունն է վերջին ամսում։ Այս մասին է վկայում Reuters-ի և Ipsos ընկերության անցկացրած համատեղ հարցումը։
Հարցման տվյալներով՝ պատասխանողների մոտ 45 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Քլինթոնին, մինչդեռ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել միայն 33 տոկոսը։ Թեկնածուների վարկանիշերի միջև տարբերությունը տևական ժամանակում առաջին անգամ գերազանցել է 10 տոկոսը։ Հարցվածների մոտ 22 տոկոսը չի աջակցել ո՛չ Թրամփին, ո՛չ էլ Քլինթոնին։
Ipsos-Reuters-ի նախորդ հարցման տվյալներով՝ Քլինթոնն առաջ է Թրամփից 6 տոկոսով։