Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Կ.Զատուլին. «Ռազմաբազայի տեղակայման պայմանագրի վավերացումն անհրաժեշտ է արագացնել»

Այսօր Երևանում մեկնարկեց հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ով Երևանում է գտնվում ՌԴ ՊԴ պատվիրակության կազմում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրողություններին, այսօր հայտարարել է. «Ես միշտ դրական եմ գնահատում կարգավորման գործընթացը և բացասական այն կանգառներն ու խախտումները, որ դրանում գրանցվում են»:
Զատուլինի խոսքով, վերջերս ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումը, որ առաջին հերթին ազդում է ստատուս քվոյի վրա, լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության համար, և բոլոր միջնորդների ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն խաղաղ գործընթացի կարգավորմանն ու հենց բանակցային գործընթացի ֆորմատի պահպանմանը:
«Թեպետ խաղաղության պահպանման առումով ներգրավված են թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, թե՛ նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, այդուհանդերձ իրավիճակը տագնապալի է ու անհանգստացնող»,- ընդգծեց Կ.Զատուլինը:
Այն, որ թե՛ միջնորդները, թե՛ Պետդումայի պատգամավորները, թե՛ միջազգային հանրությունը շահագրգռված են խաղաղության պահպանմամբ` փաստ է ու շատ ողջունելի, նույնիսկ այն պարագայում, որ կողմերից մեկը անընդհատ հայտարարում է, թե պատրաստ է հարցը կարգավորել պատերազմի միջոցով, նշել է ռուս պատգամավորը` հավելելով. «Բայց ես հերթական անգամ հիշեցնեմ, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում են գործընկերային լուրջ հարաբերությունները, որոնք հիմնված են նաև ՀԱՊԿ պայմանագրի, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների հետաձգման վրա, որի մասին այսօր առավոտյան զրուցել ենք նաև նախագահ Սարգսյանի հետ»: Զատուլինը նաեւ ասել է, որ պայմանագրի այդ կետը , որն այս պահին սպասում է երկու պետությունների խորհրդարանների վավերացմանը, հենց տարածաշրջանային խաղաղության իմաստով է անհրաժեշտ արագացնել:
Անդրադառնալով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից սպասումներին՝ Զատուլինը նշել է, որ ինքը փորձում է լավատես լինել՝ համոզված լինելով, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, որի վերսկսմամբ որևէ մեկը շահագրգռված չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում