Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռևս լուծված չէ՝ պայմանավորված նրա առողջական վիճակով:
Այդ մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հավելելով, որ իր պաշտպանյալը ցանկացել է ներկա գտնվել նախաքննական մարմնի կողմից ներկայացված կալանքի միջնորդության քննությանը, սակայն նրա առողջական վիճակը թույլ չի տալիս իրեն տեղափոխելու: Դեռևս վիճակը ծանր է,- ասել է պաշտպանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում