Microsoft կորպորացիան ԱՄՆ տարածքում անցկացնում է անսովոր ակցիա: Ակցիայի մասնակիցները կարող են դառնալ նոթբուքի տեր, եթե նրանց սարքերում չտեղադրվի Windows 10: Ակցիան կտևի մինչև հուլիսի 29-ը` նոր օպերացիոն համակարգին անվճար տրամադրման ավարտը, հայտնում է Hronika.info-ն:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է հուլիսի 29-ից նվազագույնը 12 ժամ առաջ ներկայանալ կորպարոցիայի ֆիրմային խանութ` սարքերում տեղադրված օպերացիոն համակարգի նախորդ տարբերակով: Եթե աշխատակիցները չկարողնան տեղադրել Windows 10-ի անվճար տարբերակը, ապա նրանք կնվիրեն նոր նոթբուք` նախապես տեղադրված Windows-ով: