Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Իշխանությունը գնում է գրոհի՞

Սերժ Սարգսյանը խախտեց վեցօրյա լռությունն ու անդրադարձավ հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակին: Միայն թե այդ լռությունը խախտելուն սպասող հանրության համար այդ անդրադարձը երևի թե ավելի շուտ տագնապի, քան հուսադրող երանգներ ու շեշտադրումներ ունի:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խաղաղ հանգուցալուծման պատրաստակամության մասին հայտարարությունների, հետագա զարգացումները բացառապես սահմանադրականության դաշտում տեսնելու հավաստիացումների կողքին հայտարարում է նաև, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը արդեն երկարում է ավելի, քան իրեն կարող է թույլ տալ ապրիլյան պատերազմ տեսած Հայաստանը: Այսինքն՝ ըստ էության, Սերժ Սարգսյանը հնչեցնում է երկու սպառնալիք՝ երկար չի համբերի, և իրավիճակը կարող է սահմանային գոտում բերել նոր ագրեսիայի:

Փաստորեն, Սարգսյանը վեց օր լռում էր՝ հասարակությանն ուղղված այդ երկու սպառնալիքները ձևակերպելու համար, ինչի տակ, իհարկե, պետք է հասկանանք անհրաժեշտ նախադրյալները ձևավորելը: Այս տեսանկյունից շատ հետաքրքրական կլինի հիշել անցնող օրերին ԱԱԾ տարածած հայտարարություններից մեկը, որում խոսվում էր, որ դեռևս չկան իրավիճակի ուժային հանգուցալուծման համար անհրաժեշտ նախադրյալներ:

Եթե Սարգսյանն արդեն հրապարակային հայտարարությամբ հանդես է գալիս նմանօրինակ սպառնալից ազդակներով, արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ նա ձևավորել է այդ նախադրյալները, և իշխանությունները պատրաստվում են գրոհի: Թե՞ Սերժ Սարգսյանը որոշել է անցնել հոգեբանական գրոհի՝ զինված խմբի հետ բանակցություններում առավել նպաստավոր և ազդեցիկ դիրքերի հասնելու համար:

Վերջին օրերին այդ բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները խիստ իրարամերժ ու հակասական էին, և դժվար էր պատկերացնել անգամ, թե արդյոք բանակցություն, որպես այդպիսին, առկա՞ էր:

Սերժ Սարգսյանի ելույթում, իհարկե, նկատելի են որոշակի պայմաններ, որոնք նա անուղղակիորեն առաջադրում է զինված խմբին՝ զենքը վայ դնելու դիմաց: Սակայն դժվար է ասել՝ դա բանակցայի՞ն պայման է, թե՞ Սերժ Սարգսյանի համար այդ պայմանները ընդհանրապես քննարկման ենթակա չեն, և դրանք ոչ թե պայման են, այլ ըստ էության վերջնագրային պնդումներ: Վերջիվերջո՝ չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանի անդրադարձը, հրապարակային հայտարարությունները պայմանավորված կարող էին լինել և իրավիճակի, այսպես ասած, իշխանությունից դուրս զարգացումներով, և թե իշխանության ներսում առկա վիճակով, այսինքն՝ իշխանության ներսից եկող ճնշումներով, երբ կարող էին Սերժ Սարգսյանից պահանջվել գործողություններ, իրավիճակի հանգուցալուծման կարողություն, այսպես ասած՝ իշխանական համակարգի անվտանգությունն ապահովելու պատրաստակամություն և կարողություն: Բոլոր դեպքերում հնարավոր է նաև գործ ունենալ պատճառների կամ մոտիվների համախմբի հետ:

Ուշագրավ հանգամանքներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ խոսում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առաջին նախագահը: Ըստ էության, ապրիլյան պատերազմից հետո ձևավորված տանդեմը դրսևորվում է նաև այս ներքին դիմակայության ընթացքում: Եվ հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ շեշտում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների հանգամանքը:

Ասել, որ այդ սպառնալիքների հանգամանքը արհեստական է, մեղմ ասած՝ սխալ կլինի: Ներկայումս բոլորի համար է ակնհայտ արտաքին բավականին վտանգավոր ֆոնի առկայությունը: Սակայն այս համատեքստում նաև հարց է առաջանում, թե արդյոք այդ մարտահրավերների հանդեպ Հայաստանը թուլացնողը հենց իշխանական քաղաքականությունն ու քաղաքական ուժերի հետ գործարքները չե՞ն, որոնց արդյունքում Հայաստանն այսօր ըստ էության զրկված է ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունից: Արտաքին մարտահրավերների դեմ կոնսոլիդացիան, պետության շահի վերադասումը անկասկած՝ անհրաժեշտ, կենսական խնդիր է: Բայց հենց ապրիլյան պատերազմին հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում այդ կոնսոլիդացիան առավելապես խոսքի մակարդակում է, իսկ կյանքը այդ կոնսոլիդացիայից չի փոխվում ոչնչով:

Եվ այս իմաստով մեծ մտավախություն կա, որ պետության՝ իսկապես իրական արտաքին սպառնալիքները և մարտահրավերները կարող են ծառայեցվել ոչ թե դրանք հաղթահարելու իրական լուծումներին, այլ ընդամենը սեփական խմբակային լուծումներ գտնելու քաղաքական ուժերի և իշխանության հերթական գործարքներին՝ դառնալով շանտաժ ու սպառնալիք հասարակության դեմ և միտվելով ընդամենը գործող համակարգի պահպանմանը:

Իրավիճակը իսկապես երկիմաստ է. մի կողմում իսկապես ցնցումների անթույլատրելիությունն է պետական շահի տեսանկյունից, մյուս կողմում՝ իշխանական մանիպուլյացիայի հերթական վտանգը: Եվ այդ ամենը՝ վտանգի առաջ գտնվող մարդկային կյանքերի պայմաններում: Հենց դրանք պետք է լինեն ուղենիշ: Պետությունն ի վերջո մարդիկ են: Պետությունը փրկելու համար պետք է փրկել մարդկանց: Ամեն մի զոհի հետ զոհվում է պետությունը: Եվ սա պետք է լինի ուղենիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում