Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

ԱԺ-ում պետք է բարձրացվի Սարգսյանի իմպիչմենթի հարցը. ի՞նչ հանգուցալուծում է տեսնում Անդրիաս Ղուկասյանը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

-Պարոն Ղուկասյան, արդյո՞ք նման գործողությունների դիմելուց առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում քննարկումներ եղել են: «Նոր Հայաստան»-ը որպես վերջնական նպատակ արդյո՞ք ունեցել է զինված պայքարի մեթոդներով հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին:

-«Նոր Հայաստան»-ը ձևավորվելու ժամանակ ընդունել է հռչակագիր, որտեղ, որպես ծրագրային նպատակներ, նշել է՝ կասեցնել նոր Սահմանադրության ներդրումը, հասնել քրեական ռեժիմի հեռացմանը և Հայաստանում լեգիտիմ իշխանությունների ձևավորմանը ազատ, արդար ընտրությունների միջոցով, և որպես մեթոդ՝ այդ ամենի համար ընտրված էր խաղաղ քաղաքացիական աննազանդությունը: Այս գործողությունները, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին, երբեք չեն քննարկվել «Նոր Հայաստան»- ի քաղաքական խորհրդի նիստերում:

-Ինչքանո՞վ է կառույցն արդարացնում այս գործողությունները, եղե՞լ է արդյոք հենց այդ մասով քննարկում:

-Այս մասով քննարկում չի եղել, կառույցի անունից ես հիմա չեմ կարող որևէ բան ասել, մոտակա ժամանակում տեղի կունենա քաղխորհրդի նիստ, մեր ընդհանուր գնահատականը կտանք, թեպետև կառույցի որոշ անդամները այստեղ չեն՝ Հմայակ Հովհաննիսյանը Մոսկվայում է, Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալված է, քվորումի խնդիր կա, բայց ես վստահ եմ՝ մոտակա ժամանակում «Նոր Հայաստան»- ն իր դիրքորոշումը կներկայացնի:

Ինչ վերաբերում է իրավիճակի ընդհանուր գնահատականին, ապա սկսած 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 20-ը Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են տալիս մտածելու, որ նա աջակցել է Ադրբեջանի թշնամական գործողություններին ՀՀ-ի և Արցախի դեմ. սա այն կարևոր քաղաքական հանգամանքն է, որն ըստ երևույթին ազդել է տղաների այդ որոշման վրա:

-Պարոն Ղուկասյան, Սերժ Սարգսյանի կոնկրետ ո՞ր գործողությունների մասին է խոսքը:

-Օրինակ՝ Հայաստանը որևէ քայլ չի արել Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչելու համար: Դուք տեղյակ եք, և ձեր կայքը ևս տարածել է այն տեսագրությունը, որը վկայում է, որ ադրբեջանական զինվորները ներթափանցում են: Հայաստանը սատար չի կանգնել այդ պահանջին՝ հարուցել միջազգային հետաքննություն, և մի շարք այլ գործողություններ, որոնք վկայում են, որ Ս. Սարգսյանի գործողությունները պարունակում են ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հատկանիշներ, այսինքն՝ դա հակառակորդ պետության գործողություններին աջակցություն ցուցաբերելն է:

Այլ քաղաքական հանգամանքները Հայաստանում… Հիշում եք, որ անցյալ տարի՝ հոկտեմբերի 27-ին, բավական հիմնավորված փաստաթուղթ ներկայացվեց ԱԺ-ին և պահանջ ներկայացվեց «Ոտքի, Հայաստան»- ի կողմից՝ քննարկել Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը, հիմքում դրված էին փաստական հանգամանքներ… Պատասխանը եղավ այն, որ ԱԺ նախագահը ներկայացրեց, որ ԱԺ մեծամասնությունը նպատակահարմար չի գտնում նման քաղաքական հարց քննարկել:

Այսպիսի պայմաններում, ծայրահեղ անհրաժեշտության և անհրաժեշտ ռիսկի գործողությունների շրջանակում, իմ կարծիքով, կարող էին առաջանալ նման զինված գործողություններ քաղաքացիների կողմից, որովհետև բացակայում է օրինական եղանակներով նման հարցերին լուծում տալը: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից պետական դավաճանությունը առնչվում է իմպիչմենթի գործընթացի հետ, և եթե այդ գործընթացը անհնար է, որովհետև ԱԺ մեծամասնությունը դեմ է նման հարցեր քնարկելուն, բնականաբար քաղաքացիները խնդիր ունեն այլ ճանապարհով լուծում գտնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում