Thursday, 09 05 2024
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Ազգային եռամիասնություն

Վերջին 16-17 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական ու հասարակական համակարգը ամրապնդվել է՝ հենված երեք սյուների վրա՝ «ոչ մի թիզ հող», Ռուսաստան և կոռուպցիա: Այս եռամիասնությունը ստեղծել է զարմանալի մի կայուն համակարգ, որը զուրկ է ներքին հակասություններից և Հայաստանի կայունության այս երեք աղբյուրները փոխլրացնող են, իրար սնող:

«Ոչ մի թիզ հող» գաղափարախոսությունը, ըստ էության, իրենից ներկայացնում է հրաժարում Ղարաբաղյան կարգավորման որևէ տարբերակից, քանի որ որպես առաջնահերթություն և ինքնապատակ է հռչակում ոչ մի պարագայում հող չզիջելը: Ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերի հիմքում դրված է հետևյալ սկզբունքը. Ղարաբաղի անվտանգությունն ապահովվում է ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների շնորհիվ, առաջարկվում է անվտանգության ավելի բարձր մակարդակ՝ անկախություն և միջազգային ճանաչում՝ տարածքների վերադարձի փոխարեն:

«Ոչ մի թիզ հող»-ի համար տարածքները այլևս չեն դիտվում որպես անվտանգության երաշխիք, այլ որպես ինքնին բարձրագույն արժեք, այսինքն՝ այն չի ընդունում փոխզիջումային որևէ լուծում և բացարձակացնում է մշտատև պատերազմի քաղաքականությունը: Սա այն տրամաբանությունն է, որը շահավետ է Ռուսաստանին, քանի որ այս դեպքում է, որ Ռուսաստանի գոյությունը հակամարտության գոտում մշտապես անհրաժեշտ է արտաքուստ որպես «կայունության մատակարար», իրականում՝ որպես հակամարտությունը մշտապես բորբոքող:

«Ոչ մի թիզ հող»-ի դեպքում կարիք չկա նաև ժողովրդավարության և օրենքի իշխանության, քանի որ արժեքը մարդիկ չեն, այլ հողերը, կարևորը հողերը պահողներն են և ընտրությունների «փոքր խախտումները», պետական բյուջեից «փոքր գողությունները» դիտվում են որպես անհրաժեշտ չարաճճիություններ, որը ծառայում է հողը պահելու սրբազան գործին: Ավելին՝ երբ ստեղծում են բանակին օժանդակող ոչ բյուջետային մեխանիզմներ, որոնց հանդեպ օլիգարխներն ունենում են ինչ-ինչ պարտավորություններ և կատարում են մուծումներ, այլևս օլիգարխիան և կոռուպցիան դառնում են սուրբ գործի համար անհրաժեշտ կառույցներ, քանի որ ոչ ոք արդեն չի մտածում, թե ինչքան արդյունավետ կլիներ ամեն ինչ, եթե օրինական լիներ:

Բացի նրանից, որ Ռուսաստանը փող լվանալու հարմար գործիք է, Կրեմլը միշտ օժանդակում է կոռուպցիային, քանի որ դա է նաև ռուսական կառավարման համակարգի հիմքը, կոռումպացված իշխանությունը միշտ նշանակում է իշխանիկների անմնացորդ նվիրում իշխանին՝ լինի Մոսկվայում թե գավառներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Օրինական իշխանությունը մեծ վտանգ է Ռուսաստանի համար, քանի որ այն պատասխանատու է ժողովրդին, ոչ թե Կրեմլին:

Այս 3 սկզբունքները, փոխլրացնելով միմյանց, ստեղծում են այն հզոր կուռ եռոտանին, որի վրա նստած է Հայաստանի Հանրապետությունը։

Միաժամանակ, կարևոր է նկատել, որ որ 3 ոտքերից մեկի կտրվելու դեպքում ներկա համակարգը կփլվի։ Դրա համար է, որ անհնար է առանձին պայքարել Ռուսաստանի և կոռուպցիայի դեմ կամ Ղարաբաղյան կարգավորման համար։ Նշված խնդիրներից որևէ մեկը չի կարող առանձին լուծվել, քանի որ կսպառնա մյուս երկուսին։

Եթե քաղաքականությունը հանկարծ դառնա մարդակենտրոն, և ոչ հողակենտրոն, ապա ինքնըստինքյան վերանում է Ռուսաստանի հարցը՝ որպես ոչ միայն ավելորդ, այլև խանգարող։ Մարդակենտրոն քաղաքականության մեջ տեղ չունի նաև կոռուպցիան՝ որպես իր էությամբ հակամարդկային։

Եթե Հայաստանի քաղաքականությունը հանկարծ սկսի հետապնդել Հայաստանի շահերը և ոչ Ռուսաստանի, ապա ավտոմատ նա սկսելու է կարգավորման պրոցեսը։ Ռուսաստանին հայկական քաղաքականությունից դուրս դնելու դեպքում անմիջապես կտրվում է քաղաքական կոռուպցիան, քանի որ իշխանությունների լեգիտիմության աղբյուրը դառնում են Հայստանի քաղաքացիները և ոչ Կրեմլը։

Այսինքն՝ այս երեք սկզբունքը, դառնալով կայուն հակաժողովրդական համակարգի հիմք, միաժամանակ ունեն նաև մեծ թերություն՝ նրանցից ոչ մեկը առանց մյուսի չի կարող գոյատևել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում