Նոր Ջեյմս Բոնդի դերի ընտրության փորձերը ժողովրդավարություն չեն, ինչպես ասել է լրտեսական ֆիլմի վերջին երկու մասերը նկարահանած ռեժիսոր Սեմ Մենդեսը՝ հայտնում է bbc-ն:
«Ես ձեզ այսպես կասեմ. Բոնդի ընտրությունը X-factor չէ, ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե չէ: Ֆիլմի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին կընտրի հաջորդ Բոնդին և վերջ»,- ասել է Մենդեսը Ուելսում գրքասերների Hay Festival ամենամյա փառատոնին ելույթ ունենալու ժամանակ: